Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ոչ»-ի քարոզչության ժամանակ ճնշումներ չեն եղել, սակայն տարրական խախտումներ են արձանագրվել, օրինակ պոկվել են փակցված պաստառները:
«Ժողովրդի մոտ կա չեզոքային ձգտում, չեն ցանկանում ակտվություն ցուցաբերել այսպիսի գործերում»,-նշեց նա: