Ռուսաստանն ուժեղացրել է Մոսկվայի օդային պաշտպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայում մարտական հերթապահության համար 5 գունդ է ներգրավվել՝ զինված «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Մերձմոսկովյան գնդի մարտական հաշվարկները ՝ զինված «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգով, սկսել են Մոսկվայի և Ռուսաստանի կենտրոնական արդյունաբերական շրջանի հակաօդային պաշտպանության հարցով մարտական հերթապահությունը»,-ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ տեխնիկան ժամանել է Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» հրաձգարանից:




Լրահոս