Քաղաքական դաշտից դուրս չեմ գալիս, բայց ԱԺ-ից գնում եմ. Ռուբեն Հովսեփյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղաքական դաշտից դուրս չեմ գալիս, բայց ԱԺ-ից գնում եմ իմ ցանկությամբ։ Չուզեցա էլի պատգամավոր լինեի»,- երեկ մեր լրագրողին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը: «Մարդու աշխատանքն իր սրտով պիտի լինի, ես չուզեցի նորից պատգամավոր դառնամ»,- ասել է նա, ով 5 տարի շարունակ ապարանցի գործընկերոջ՝ Վրեժ Մարկոսյանի հետ եկել-գրանցվել ու լքել է ԱԺ տարածքը։ Ժամանա՞կ եք գլորել։ «Չէ, խի՞ եմ գլորել»։ Ի՞նչ եք արել։ «Հանձնաժողովներում ակտիվ աշխատել եմ»։

Ի՞նչ եք տանում ԱԺ-ից։ «Ոչ մի բան, ի՞նչ պետք ա տանեմ… հուշեր, լավ ընկերներ»։ Իսկ մասնակցելո՞ւ եք ընտրություններին։ «Այո, իհարկե»։ Որտե՞ղ։ «Բոլոր տեղերում՝ Աջափնյակում էլ, Մալաթիայում էլ, Ապարանում էլ»։ Ո՞ր թեկնածուի օգտին եք աշխատելու։ «ՀՀԿ-ի»։ Դուք հրաժարվեցիք, բայց Ձեր եղբայրը չի հրաժարվում քաղաքական  նկրտումներից, ինչո՞ւ։ «Իմ եղբայրը քաղաքականությամբ չի զբաղվում, ես չեմ լսել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս