Պեսիմիստական մի’ տրամադրվեք, որ կարող ա 63 տարեկան չհասնեք, հաստա’տ կհասնեք. վարչապետը` իրեն հարց ուղղող աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տավուշի մարզում տարբեր հանդիպումներ է անցկացնելու, իսկ այժմ էլ հանդիպում է ունենում Դիլիջանում: Հարցուպատասխանի ժամանակ մեկը հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, նշելով, որ ամեն ինչ թափանցիկ է արվում, սակայն ինչ երաշխիք, որ ինքը կհասնի այդ տարիքային սանդղակին: Նրա խոսքով, ով պետք է ստանա այդ դեպքում գումարը և ինչ պարագայում:

Ի պատասխան վարչապետը հարցրեց, թե հարց տվող աղջիկը քանի տարեկան է և 27 տարեկան պատասխանը լսելուց հետո արձագանքեց. «Բա ինչի եք էտքան պեսիմիստ, թե կարողա չհասնեք 63 տարեկանին»:  Աղջիկն էլ պատասխանեց. «Որովհետև վիճակագրական տվյալներով մարդկանց մեծամասնությունը 60-ը չի բոլորում»:

Վարչապետն էլ նշեց. «Փաստ չի, տենց տրամադրությամբ մի ապրեք: Նայե’ք, եկեք ես ասեմ փիիլիսոփայությունը: Ընդհանրապես վաղվա մեծ ծերությունն ապահովելու համար կա երկու մոտեցում. ես այսօր տամ, որ վաղը մյուս օրը ես ապահովեմ: Մյուս տարբերակն էլ`  արի ես էսօր մտածեմ չաշխատելու մասին, որ վաղը այդ օրվա աշխատողը հոգա իմ մասին: Պետությունը հոգում է այլ ծառայություններով: Որևիցէ խնդիր չպետք է առաջանա, ու այդպես պեսիմիստով մի տրամադրվեք, որ կարող ա 63 տարեկան չհասնեք, հաստատ կհասնեք»:




Լրահոս