ԿԸՀ-ն մերժել է EPDE-ի դիտորդների գրանցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) դատապարտում է Հայաստանի իշխանությունների մերժումը՝ կապված իր միջազգային դիտորդների՝ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հետ:

Պլատֆորմի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մերժման պատճառը իբրև արդեն հավատարմագրված դիտորդների թիվն է, որի արդյունքում այլևս կարիք չկա լրացուցիչ միջազգային դիտորդների ներկայություն ընտրություններին:

Եվ մերժումը, և դրա արդարացումը հակասում են Հայաստանի, որպես ԵԱՀԿ անդամ պետության, ստանձնած պարտավորությանը՝ միջազգային դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ այլ պետություններից: Այս փաստը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների, ըստ որոնց՝ Հայաստանի կառավարությունը գուցե չի համարում միջազգային դիտորդների ներկայությունը որպես կարևոր ներդրում ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ»:

Դատապարտող հայտարարությանը միացել են «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը։

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) կոչ է անում միջազգային հանրությանը քննարկել միջազգային դիտորդների հավատարմագրման մերժումը Հայաստանի իշխանությունների հետ՝ առաջիկա հանդիպումների և բանակցությունների ժամանակ:




Լրահոս