ՖՈՏՈ. Ոմանք ասում են Փարիզ, իսկ ես ասում եմ Էրեբունի. Հարություն Կարապողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունու շրջանում ապրած 60 տարիներն իզուր չեն անցել՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանին առանձնակի ջերմությամբ են ընդունում Էրեբունի վարչական շրջանի բնակիչները, որտեղ ևս թեկնածուն առաջադրված է։

Էրեբունի վարչական շրջանի հանրակացարանների տարածք անունուվ հայտնի հատվածում՝ տեղի ունեցավ հանդիպում, թեկնածու Հարություն Կարապողոսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

«Ոմանք ասում են Փարիզ, իսկ ես ասում եմ Էրեբունի։ Էրեբունին աֆրիկյան մի գյուղ չի, որի մասին բոլորը մոռացած լինեն։ Ես 60 տարիներ շարունակ ապրել եմ այս տարածքում և մարդիկ ականատես են եղել, այն ապրելակերպին, որի համար այսօր չեմ ամաչում։

Վստահ եմ, որ ամիսներ անց, թեյի սեղանի շուրջ չեք կիսվելու ձեր հիասթափությամբ, որ ինձ եք վստահել Էրեբունին խորհրդարանում ներկայացնելու պատիվը»,- իր ելույթում ասաց ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը, որը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայացված է Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով։




Լրահոս