ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությունը պետք է ծախս անի, ոչ թե մի քանի կոպեկից խույս տալու համար համայնքները փորձի հավասարեցնի մեկը մյուսին. Խաչատուր Քոքոբելյանը ելույթը` Շինուհայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այսօր քարոզարշավ իրականացրեց Սյունիքի մարզում: Շինուհայր համայնքում ելույթ ունենալիս կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե հրաշալի մարդկանց և ոգևորություն է տեսնում:

«Շնորհակալ եմ, որ դուք կարողացել եք հարգելով մեզ, այս պահին այստեղ եք: Մենք ընդհանրապես շատ սուրբ վայրում ենք: Ցանկացած հայորդի չի կարող Դավիթ Բեկին չիմանալ, այն պատմությունը չիմանալ, որոնք կերտել են սյունեցիները», – նշեց նա:

Քոքոբելյանի խոսքով, իրենք լավ գիտեն, թե ինչ խնդիրներ կան համայնքում: «Ես և պարոն Բագրատյանն Ազգային ժողովում դեմ ենք եղել համայնքների խոշորացմանը: Պետությունը պետք է ծախս անի և այդ համայնքները պահի, ոչ թե մի քանի կոպեկից խույս տալու համար բառացիորեն մեր մշակութային համայնքները փորձի հավասարեցնի մեկը մյուսին», – հավելեց նա:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս