Վարչապետի բարձր վարկանիշը վտանգվեց. ՀՀԿ-ում թիվ են ուզում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում անվտանգության ու առաջընթացի, փոխվելու եւ փոփոխվելու մասին Կարեն Կարապետյանի ելույթները «ժիլետների թեւքերի» էֆեկտ ունեցան, քանի որ վարչապետի բարձր վարկանիշը վտանգվեց, իսկ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, չի կարողանում ձայներ ստանալ:

Հիմա նրանց հույսը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են: Ավելին՝ եթե նախկինում «թիվ ապահովելու» պարտականությունը դրված էր պետական մարմինների վրա, ապա հիմա խնդիրը դրված է կոնկրետ ռեյտինգային թեկնածուների առաջ, որոնցից պարբերաբար «թիվ են ուզում»՝ հարցնելով, թե որքա՞ն ձայն կկարողանան ապահովել կուսակցության համար: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածուների ստացած ձայները ինքնաբերաբար անցնելու են ՀՀԿ-ին: Մյուս կողմից ՀՀԿ-ն փորձում է հասարակական կարծիքը «զոնդաժ» անել՝ հրապարակելով կեղծ «Գելլափ» կազմակերպության սոցհարցումների տվյալները, ըստ որի՝ եթե քարոզարշավի սկզբում առաջին տեղում ԲՀԿ-ն էր, ապա հիմա արդեն ՀՀԿ-ն է առաջատար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս