Կրիմինալ միջոցառում էր հիշեցնում. քաղաքագետը՝ քարոզարշավի ընթացքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանխատեսումներ մենք չենք կարող անել, քանի որ բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծվել, սակայն կարող ենք անել դիտարկումներ, մասնավորապես առ այն, որ երկու ուժ` «Ծառուկյան» դաշինքը  և «Հայաստանի հանրապետական» կուսակցությունն անցնելու են խորհրդարան: Նախընտրական քարոզարշավի ընթացքի և ամփոփման մասին  ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

Ըստ քաղաքագետի` Կոմունիստական կուսակցությունը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խորհրդարան չեն մտնի, իսկ դրանց արանքում մնացած ուժերի անցման հավա:

Հարցին՝ ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս ընտրարշավն առանձնացավ ագրեսիվության որոշակի տարրերով, քաղաքագետը պատասխանեց. «Ընտրական գործընթացը չվերածվեց գաղափարական գործընթացի: Այն մեծամասնական ընտրակարգի տարրեր էր պարունակում, որի ժամանակ խորհրդարան ուզում են անցնել խոշոր գործարարները, որի գինը ենթադրում է բռնություն: Ինչը որ տեղի ունեցավ: Սա կրիմինալ  միջոցառում էր հիշեցնում, որի ականատեսը մենք եղանք»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս