Ռուսաստանը միայն կարող է ողջունել Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանի մասնակցությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Եվրասիական տնտեսական միության երկու տարվա գործունեության ընթացքում Միության անդամների թիվը 3-ը հասել է 5-ի: Դա հաստատում է այն, որ Միությունը անդամ պետություններին էական առավելություններ է ընձեռնում»,-ասել է Լավրովը ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ ԵՏՄ-ն ավելի քան 182 մլն բնակչությամբ հզոր ինտեգրացիոն միություն է: