ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 2005 ընտրատեղամասերի արդյունքները: Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է:
Ըստ այդմ՝ քվեաթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։
Մյուս ուժերի դեպքում պատկերը հետևյալն է՝
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն –14690 ձայն, 0,94 %,
«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 58139 ձայն, 3,72%,
«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք – 25863 ձայն, 1,65%,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն –11707 ձայն, 0,75%,
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք – 32423 ձայն 2,7%,
Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ չորս տեղամասերից տվյալներ չեն ստացվել, դրանք կստացվեն առաջիկայում, իսկ հաջորդ նախնական տվյալները ԿԸՀ-ն կներկայացնի քիչ անց: