ԵՄ-­ն կճանաչի Սիրիայի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում, որը կընդունեն նրա բնակիչները. Մոգերինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը կընդունի Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում, որին հավանություն կտան բոլոր սիրիացիները ինչպես երկրի ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտարարել Է ԵՄ­ ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Վեցուկես տարվա պատերազմից հետո անիրական Է համարել, որ Սիրիայի ապագան կարող Է լինել այնպիսին, ինչպիսին առաջ Էր: Բայց որոշողը սիրիացիներն են լինելու, եւ դա պարզ Է: Կառավարման, իշխանության բաժանման եւ իշխանափոխության մասին համաձայնությունը պետք Է ձեռք բերվի սիրիացիների կողմից»,­ ասել Է Մոգերինին լրագրողներին Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ: Նա նշել Է, որ «ցանկացած որոշում, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար, որոնք գտնվում են երկրում ու նրա սահմաններից դուրս, ներառյալ Ժնեւում բանակցություններ վարող ընդդիմությունը, ինչ համաձայնություն Էլ որ ձեռք բերվի, կստանա մեր աջակցությունը»: «Որոշողը լինելու են սիրիացիները, բայց բոլոր սիրիացիները»,­հայտարարել Է ԵՄ­ի դիանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ­-ը:




Լրահոս