Հունաստանում գողության ժամանակ 40-ամյա ռուս և 35-ամյա հայ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աթենքում բնակարանի գողության ժամանակ, որտեղ ծերեր են բնակվում, ինտերնացիոնալ հանցավոր խումբ է ձերբակալվել՝ ռուս, հայ և մոլդովացի:

«Ոստիկանության տեղեկություններով ձերբակալվել են՝ 40-ամյա ռուսը, 35-ամյա ՀՀ քաղաքացին: Առաջին անգամ ռուսը ձերբակալվել է 2007թ. որպես հանցավոր կազմակերպության անդամ: Նա ազատ էր արձակվել 2015թ.: Ձերբակալված 35-ամյա հայն ավելի վաղ ձերբակալվել էր գողություն կատարելու համար»,-հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Աթենքի նորությունների գործակալությանը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածների մոտից զենքով և գողացված ոսկիով պայուսակ է առգրավվել:




Լրահոս