«Հայկական արյան ափսոսանքը չունենք». ինչ դասեր ենք քաղել ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք պատմությունից դասեր չքաղող ժողովուրդ ենք, դա ապացուցվում է եւ Ցեղասպանությունից առաջ ու հետո, և արցախյան տարիներից հետո և Սումգայիթի դեպքերից մեր ունեցած զոհերի թվագրությամբ, հայկական արյան ափսոսանքը չունենք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում,  խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարվա մեջ դասեր քաղել-չքաղելու մասին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակն արտացոլվում է նաև մեր պետականաշինության մեջ. «Ցեղասպանությունից մազապուրծ մի ժողովուրդ չի կարող ստեղծել պետականություն: Դրա ապացույցը նաև կիրակի օրը եղած քվեարկությունն է, տեսնում ենք ինչ եռանդով էին կռվում պատգամավորական աթոռների համար, նրանց նպատակը հայրենիքին ծառայե՞լն է, թե՞ կողոպուտին մոտիկ լինելը, անշուշտ կողոպուտին, ուրիշ ոչինչ չկա, իհարկե մի 10 տոկոսի բացառություն կլինի»:

Քաղաքագետի դիտարկմամբ` ամեն զինվորի մի կաթիլ արյան համար յուրաքանչյուր պաշտոնյա պատասխան պետք է տա:

Հարցին, եթե կրկին պատերազմական իրավիճակ ստեղծվի մենք պատրաստ կլինե՞նք դրան, Շիրինյանը համոզմունք հայտնեց, թե նման վիճակ չի ստեղծվի, իսկ լինելու դեպքում մենք նախահարձակ կլինենք:




Լրահոս