ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որոշ ուժեր կվերանան, մյուսներն էլ կմիավորվեն». ինչ ծրագրեր ունի ՀՀԿ-ն. Արմեն Աշոտյանը՝ հետընտրական զարգացումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Նրա խոսքով, ընտրություններից հետո որոշ ուժեր կվերանան, որոշ ուժեր կմիավորվեն, որոշ ուժեր էլ կփորձեն իրենց ակտիվությունը ցույց տալ արդեն Երևանի ավագանու գալիք ընտրությունների ժամանակ: Հարցին՝ ինչ անակնկալներ եղան ընտրությունների արդյունքներով, նա պատասխանեց.

«Շահագրգիռ եմ եղել, որ խորհրդարանում ներկայացված լինի սոցիալիստական գաղափարախոսությամբ քաղաքական ուժ, որը ՀՅԴ-ն է: Խորհրդարանն առանց Դաշնակցության չէր կարող ունենալ այն համնուհոտը, որ պետք է ունենար: Խորհրդարանը չէր կարող լիներ առանց լիբեռալ ուժերի. ԵԼՔ դաշինքն այս պարագայում արևտամետ ուժ է»:

ՀՀԿ փոխնախագահի համար անակնկալ էր ՀՎԿ-ի` նվազագույն շեմը չհաղթահարելու հանգամանքը: «Մի քիչ անակնկալ էր ՀՎԿ-ի ցուցանիշը, որովհետև վերջին ստուգատեսը ՏԻՄ ընտրություններն էին, որտեղ ՀՎԿ-ն պատկառելի ձայներ ստացավ և ձևավորեց խմբակցություններ»,- հավելեց նա:

Խոսելով ՀՅԴ-ի հետ համագործակցության շարունակման մասին` նա ընդգծեց. «Փաստացի այս հարցը չի քննարկվել: ՀՅԴ-ի հետ մեր հարաբերությունները մեկնարկեցին հետսահմանադրական փուլում՝  ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված: Որևէ խնդիր չեմ տեսնում դադարեցնելու համար համագործակցությունը»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Տաթև Հարությունյան




Լրահոս