Չնայած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է երկու օրից, սակայն շոտ ուժեր դեռևս վերջնական որոշում չունեն՝ մասնակցելու կամ մասնակցության ձևաչափի շուրջ:
Չնայած «Ելք» դաշինքը ընտրություններին մասնակցելու որոշում ունի, սակայն չի որոշվել մասնակցության ֆորմատը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշեց, որ դաշինքում քննարկում են ավագանու ընտրություններում Զարուհի Փոստանջյանի մասնակցության հարցը և չի բացառվում, որ վերջինս հենց այս դաշինքով մասնակցի ընտրություններին:
«Մեր դաշինքը միանշանակ մասնակցելու է ավագանու ընտրություններին: Բանակցությունների փուլում ենք գտնվում դեռևս, այս պահին նաև քննարկվում է Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի և իմ թեկնածության հարցը»,- հավելեց նա:
Ընդգծենք, որ դեռևս հստակ է միայն ՀՀԿ-ի մասնակցության և քաղաքապետի թեկնածուի հարցը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, հաջորդում են Սմբատ Լպուտյանն ու Հովիկ Մուսայելյանը: