Միջազգային կոալիցիան հարված է հասցրել «Իսլամական պետության» քիմիական զենքի պահեստի ուղղությամբ. հարյուրավոր զոհեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի արևելքում գնտվող Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քիմիական զենքի պահեստի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով սիրիական բանակի տարածած հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարվածից հետո սպիտակ, ապա նաև դեղին ամպ է հայտնվել, ինչը խոսում է մեծ քանակությամբ թունավոր նյութերի առկայության մասին:

Նշվում է, որ հարձակումից հետո հարյուրավոր մարդիկ՝ զինյալներն ու խաղաղ բնակիչները, թունավորման արդյունքում մահացել են:

Անցած շաբաթ ԱՄՆ-ն ավիահարված էր հասցրել սիրիական Հոմսում Շայրաթ ավիաբազայի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, արձակվել էր 59 «Թոմահավք» թևավոր հրթիռ:




Լրահոս