Գործադիրի հավանությանն է արժանացել «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը: Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման քաղաքականության համատեքստում:
Մանրամասները՝ տեսանյութում: