Առաջիկա ոչ աշխատանքային երկուշաբթիների քաղաքացիների ընդունելությունները կտեղափոխվեն այլ օրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ,

հաշվի առնելով, որ  ս.թ. ապրիլի 17-ը և 24-ը, ինչպես նաև մայիսի 1-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր երկուշաբթի Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և կոմունալ տնտեսության վարչությունների կողմից քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.

Անշարժ գույքի կառավարման վարչություն՝ ապրիլի 20-ին և ապրիլի 27-ին` ժամը 16:00-18:00-ն, մայիսի 6-ին` ժամը 14:00-16:00-ն:

Կոմունալ տնտեսության վարչություն՝ ապրիլի 21-ին, ապրիլի 28-ին և մայիսի 6-ին` ժամը 16:00-18:00-ն:




Լրահոս