Վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 26­-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ»­ն այս տարի կհնչի մայիսի 26­-ին: «Արմենպրես»­ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 159 դպրոց, որոնցից 14-­ը միջնակարգ: «Այս տարի 9-­րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12­-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»,- տեղեկացրին վարչությունից:

Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների։




Լրահոս