«Գազպրոմ» ընկերությունը ընթացիկ տարվա սկզբից 25%-ով մեծացրել է Թուրքիա գազի արտահանումը, փոխանցում է RNS-ը՝ հղում անելով ընկերության նյութերին:
«2017թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 15-ը ռուսական գազի մատակարարումները հեռավոր արտերկրի մի շարք պետություններում մեծացվել են: Այսպես, Թուրքիա գազի արտահանումն աճել է 25%-ով, Հունգարիա՝ 31,5%-ով, Սերբիա՝ 32,5%-ով, Բուլղարիա՝ 20,9%-ով»,- հայտարարել են «Գազպրոմ»-ում:
Ինչպես հայտնի է դարձել, Թուրքիա գազի արտահանումն անցած տարի կազմել է 24,76 միլիարդ խորանարդ մետր: