Չեմ պատրաստվում նահանջել. Հովիկ Աբրահամյանը «մեսիջներ» է հղում. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի ֆոնին Հովիկ Աբրահամյանի ակտիվանալը հստակ «մեսիջներ» ուներ։ Նա կրկին ՀՀԿ-ին փորձում է հասկացնել, որ ինքը դեռ կա ու չի պատրաստվում նահանջել։

Ավելին, ասում են, որ հիմա նա ուղիներ է փնտրում ՀՀԿ-ի ղեկավարի հետ գործերը «լավացնելու», մի բան նորից «ձեռքը» գցելու համար։ Սակայն այս անգամ նրա հույսերը կարող են ի դերեւ ելնել, քանի որ ՀՀԿ-ում նրա դեմ բոլոր դռները «կողպել» են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս