«Փաստի» աղբյուրների վկայությամբ` Սեյրան Օհանյանը իր պաշտոնավարման վերջին մեկ–մեկուկես ամսում` 2016 թվականի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին հասցրել է ավելի քան 450 զինծառայողների դարձնել գործազուրկ: Այսպես ասած` «օպտիմալացրել է»: Պատճառները տարբեր են եղել:
Այս լուրը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Նա ասաց, որ օպտիմալացումը շարունակական գործընթաց է, և մշտապես փոփոխություններ են լինում նախարարությունում: Առաջիկայում նույնպես փոփոխություններ են սպասվում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: