Մարդու օրգանիզմի վրա գազավորված ըմպելիքների վտանգի մասին շատ է խոսվում:
Սակայն ինչպես է այն ազդում ատամների վրա.
Ուշադրություն դարձրեք բաղադրությանը.
– Ցանկացած գազավորված ըմպելիքի մեջ ածխածնի օքսիդ է պարունակվում, որն ինքնին անվնաս է: Սակայն գազի մեծ կոնցենտրացիան հանգեցնում է ատամների էմալի խախտմանը, ինչը հանգեցնում է տաքի և սառի հանդեպ զգայունությանը, կարիեսի և նույնիսկ ատամների քայքայմանը:
– Գազավորված ըմպելիքների մեջ, լինի դա կոլա կամ սովորական լիմոնադ,թթվային-քաղցր հիմք, որն իր մեջ պարունակում է շաքար (կամ դրա փոխարինիչ) և թթու (օրինակ, կիտրոնի): Երկու բաղադրիչները վնաս են հասցնում ատամներին՝ քայքայելով էմալն ու նպաստելով կարիեսի առաջացմանը:
Ի՞նչ անել.
– Փոխարինեք ըմպելիքները: Սառնարանում պահեք ըմպելիքներն, որոնք քիչ շաքար և թթու են պարունակում. ջուր, կաթ և 100%-անոց մրգի հյութ:
– Ոչ ալկոհոլային ըմպելիք օգտագործելուց հետո բերանը ողողեք ջրով, որպեսզի ըմպելիքի մնացորդները մաքրվեն:
– Ֆտոր պարունակող ատամի մածուկներ օգտագործեք:
– Գազավորված ըմպելիքները խմեք ձողիկով:
– Խմեք դրանք միայն ուտելիքի հետ միասին:
– Երբեք մի խմեք դրանք սոված փորին: