Ովքեր են Արցախի համար ամենաշատը նվիրատվություն կատարած անձինք, և որքան գումար է հավաքագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝  ապրիլյան պատերազմից հետո հատուկ հաշվեհամար բացվեց, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին նվիրատվություններ կատարել: 2017թ. Մարտի 28-ի դրությամբ՝ հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է ընդհանուր առմամբ, 5,537,648,714 դրամին համարժեք գումար:

Ուսումնասիրելով տվյալները, պարզ է դառնում, որ  դրամով ամենաշատ նվիրատվությունները հետևյալ ընկերություններն են կատարել.

  • Գազպրոմ Արմենիա ՓԲԸ՝ 550,000,000 դրամ,
  •  ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ՝ 102,100,000 դրամ,
  •  Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ՝ 100,000,000 դրամ
  •  Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ՝ 57,500,000 դրամ,
  •  ՔԱՐԱՎԱՆ ՍՊԸ՝ 50,000,000 դրամ,
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՀ՝ 48,050,000 դրամ,

Դոլարային փոխանցումներ ամենաշատը կատարել են հետևյալ անձինք և կազմակերպությունները.

1. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» ԲՀ՝ $1,000,000,

2. «Տաշիր» ԲՀ՝ $500,000,

3. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ $500,000,

4. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին. Ամենայն հայոց կաթողիկոս $500,000,

5. Թեհրանի հայ համայնք՝ $303,500,

6. Ալբերտ Ավդոլյան՝ $300,000,

7. Ադիբեկյան Գագիկ Վլադիմիրի, Մոսկվա)՝ $250,000,

8. Սերգեյ Համբարձումյան՝ $250,000,

9. Տոնոյան Գ.Ս., Ստեփանյան Ս.Ֆ., Գևորգյան Ա.Ռ., Միրիբյան Ս.Մ., Մուսայելյան Է.Վ., Կետցյան Գ.Վ., Ջավադյան Ա.Ա., Ծատուրյան Գ.Գ.՝ $102,900,

10. Պետրոսյան Նորիկ Թորգոմի՝ $100,000,

11. Կարապետյան Կարեն Վիլհելմի՝ $100,000,

12. Գրիգորյան Ռուբեն Ցոլակի՝ $100,000,

13. «Հով-Խաչ» ՍՊԸ՝ $100,000

Ցանկում հանդիպում ենք նաև այլ հետաքրքիր տվյալներ. մասնավորապես ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան և ընկերուհիներ անվան դիմաց գրված է 45.149 դոլար նվիրատվություն:  66.900 եվրո գումար ստացվել է անանուն փոխանցողի կողմից: Երևանի պետական համալսարանը փոխանցել է 20 մլն դրամ. նույնքան են փոխանցել նաև ԴԱՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանը, Սեդրակ Քոչարյանը: Ալեքսանդր Սարգսյանը փոխանցել է 15 մլն դրամ:




Լրահոս