Ռուս սահմանապահները կրակ են բացել Ուկրաինայի հետ սահմանին՝ մաքսանենգներին հետապնդելու ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության տեղեկություններով՝ հանցագործները սահմանի միջով նետված մաքսանենգ ապրանք են ստացել և փորձել ներխուժել ռուսական տարածք ՈՒԱԶ «Պատրիոտ» և «ՎԱԶ-2109» մեքենաներով: Նրանք անտեսել են սահմանապահների պահանջները:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունում նշել են, որ մաքսանենգների մեքենաները «վտանգավոր մանևրներ են արել և սահմանապահների կյանքի և առողջության համար վտանգ ստեղծել»: