Դոնալդ Թրամփին ավելի շատ են դատի տվել, քան նախորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Boston Globe-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության օրում եռակի անգամ ավելի շատ է բախվել դատական հայցերի, քան նրա երեք նախորդները միասին վերցրած:

Ըստ այդմ, Թրամփի դեմ ներկայացվել է 134 հայց, այն դեպքում, երբ Բարաք Օբաման նույն ժամանակահատվածում պատասխանողի դերով է հանդես եկել 26 անգամ, Բիլ Քլինթոնը՝ 15, Ջորջ Բուշ-կրտսերը՝ 7։  Թրամփի դեմ հայցերի զգալի մասը ներկայացրել են ԱՄՆ-ում կեցության իրավունք որոնողները:

Պարբերականը հիշեցրել է նաև Մասսաչուսեթսի մի բնակչուհու մասին, ով դատական հայց էր ներկայացրել Թրամփի դեմ այն բանի համար, որ նախագահի գործողությունները «զրկել են իրեն կյանքի ուրախալի զգացողությունից»։




Լրահոս