Կանացիության և բարձրաճաշակ լինելու նախադրյալներն իր մեջ կրում է մարգարիտը: Բոլորն էլ գիտեն, որ այն լինում է ծովային և գետային: Ինչպես տարբերել, թե որն է իրական: Հաճախ մենք կարող ենք տեսնել կեղծ մարգարիտից պատրաստված զարդ:
Սինթետիկ մարգարիտը մարդու կողմից պատաստվում է հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Այն կարող է ունենալ հիանալի հատկություններ և բարձր որակ, սակայն գնելու ժամանակ միշտ ցանկանում ես իմանալ` արդյոք դրանք իրական են, թե ոչ: Ցանկություն կա կրելու շքեղ զարդ, այլ ոչ թե կեղծ:
- Ուսումնասիրելով զարդը` ուշադրություն դարձրեք քարերի անցքերին: Կեղծի դեպքում դրանք կլոր և մեծ կլինեն` կլորացված եզրերով: Իրականի դեպքում այն փորված կլինի:
- Կոպիտ, ոչ հավասար եզրերը կեղծ մարգարիտի պարզ վկայություն են:
- Նայեք դեֆեկտներին. որքան էլ զարմանալի է` իրական մարգարիտը հազվադեպ է իդեալական լինում:
- Եվ ամենաճիշտ և միևնույն ժամանակ պարզ միջոցը. վերցրեք մարգարիտը, անցկացրեք ատամների արանքով, եթե այն իրական է, ապա դուք ճռռոց կլսեք: