Ի նշան բողոքի` այսօր իջևանցիները փակել են միջպետական ավտոճանապարհը: Քաղաքացիները բողոքում են մարզի ճանապարհների վատ վիճակից եւ Իջեւանում գյուղմթերքների փողոցային առեւտուրն արգելելու որոշումից:
Մանրամասներին տեղեկանալու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ Ղալումյանը տեղյակ չէր՝ թե մարզպետարանից ինչ են խոստացել իջևանցիներին:
Անդրադառնալով բողոքի ակցիային` նա նշեց, թե ընդամենը հինգ րոպե է տևել և ավարտվել՝ փողոցային առևտրի արգելքի հետ կապված: «Կապված էր նրա հետ, որ քաղաքապետը բացօթյա առևտուրն արգելել էր, ես էլ ասեցի, որ ճիշտ եմ անում: Բողոքի ակցիա անողը կոնկրետ լսել է՝ տուրիստական քաղաք է, տուրիստները չեն գալիս: Բայց այդ նույն տուրիստը, որ գալիս է Իջևան, չի տեսնում, որ ամբողջ ճանապարհներին պտուղ բանջարեղենը փռած առևտուր են անում բացօթյա»,- նշեց նա:
Ղալումյանը հավելեց, թե բողոքող անձանց հետ չի հանդիպել: «Քաղաքապետարանի դռները բաց են, եթե խնդիր կա, թող դիմեն, բողոքի ակցիան ո՞րն ա»,- նշեց նա: