«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․
«Երեւանի գրեթե բոլոր տեղամասերում ընդամենը 2-5 մետր շառավղով կուտակված են մարդիկ, ովքեր հանդիսանում են թաղապետարանների ներկայիս ու նախկին աշխատողներ, պետական ծառայողներ, ինչպես նաեւ, այսպես կոչված, թաղային հեղինակություններ, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացվում ընտրողների նկատմամբ եւ կազմակերպվում է ուղղորդված քվեարկություն, նախորդ օրը երեկոյան բաժանված ընտրակաշառքների դիմաց»: