ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին արդյո՞ք տրվում է հավելավճար գիտական աստիճանի համար:
Հերմինե Մանուկյան (36 տարեկան, դասախոս)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվող գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է: Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճար չի տրամադրվում:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայտերով ներկայացված հավելավճար ստացող գիտաշխատողների ցուցակում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը 3-օրյա ժամկետում դիմում է կոմիտե՝ կից ներկայացնելով փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (ընդունման, ազատման, երկարատեւ արձակուրդ կամ գործուղում ուղարկելու հրամաններ, նոր շնորհված գիտական աստիճանների վկայագրեր եւ այլն): Կատարված փոփոխությունները հաշվարկվում են ներկայացման ամսվան հաջորդող ամսվանից: