ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ նախագահի որոշմամբ Դավիթ Հարությունյանը նշանակվեց արդարադատության նախարար:
Բացի այս նշանակումից, կատարվել են նաև մյուս նախարարների նշանակումները: Ինչպես և սպասելի էր, փոխվել է միայն արդարադատության նախարարը: Նախարարների մեծամասնությունը վերանշանակվել են:
Ըստ այդմ վերանշանակվել են`
փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար` Վաչե Գաբրիելյան,
տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան,
արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան,
պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյան,
գյուղատնտեսության նախարար` Իգնատի Առաքելյան,
էներգետիկ ենթակառուցվածքների և ներդրումների նախարար` Աշոտ Մանուկյան,
տրանսպորտի , կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյան,
սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան,
ֆինանսների նախարար` Վարդան Արամյան: