2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 527 բանավոր բողոք: Դրանք վերաբերել են մարդու անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, սեփականության, կրթության, պատշաճ վարչարարության, բժշկական օգնության և սպասարկման, ընտրական և այլ իրավունքների իրացմանն առնչվող խնդիրներին:
Դրանցից 102-ով իրականացվել է արագ արձագանքում, այդ թվում 18 այցելություն` ենթադրյալ իրավախախտման վայրեր:
Քաղաքացիների բարձրացրած 92 հարց ստացել է դրական լուծում, տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ