Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը պաշտոնից ազատվել է. ով է պաշտոնակատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Սիմոն Պապյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։

Նշենք, որ  այսօր «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է Կարեն Կարապետյանի որոշման մեջ։




Լրահոս