ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Առնվազն 30 մարդ Է տուժել Լոնդոնում մոլեգնող հրդեհի հետեւանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 30 մարդ Է տուժել Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով, որը բռնկել Է գիշերը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, Twitter­ի իր Էջում հայտնել Է բրիտանական մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունը: «Մենք 30 տուժածների տեղափոխել ենք Լոնդոնի հինգ հիվանդանոցներ: Մեր աշխաակիցները մնում են պատահարի վայրում»,­ ասված Է հայտարարության մեջ: Լոնդոնի արեւմտյան մասում 27-րդ ­հարկանի բնակելի շենքը ճարակած հրդեհը հայտարարվել Է լուրջ պատահար, նշել Է քաղաքի հրշեջ ծառայությունը: Ինչպես հայտնել Է Սքոթլենդ­յարդը, ոստիկանությունը բռնկման մասին առաջին ահազանգն ստացել Է տեղական ժամանակով ժամը 01:16­-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:16-­ին): Հրդեհը մարելու համար գործի Է դրված 40 միավոր տեխնիկա: Տեղում աշխատում են շտապօգնության 20­-ից ավելի բրիգադներ: Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսների, հայտնել Է, որ շենքից «գրեթե բան չի մնացել»: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչեւ 27-­րդ հարկերը: Կա այն բանի վտանգը, որ շենքը կարող Է փլվել: Ոստիկանությունը հայտնել Է, որ մինչ այժմ շարունակվում Է շենքից մարդկանց տարհանումը: Դեռեւս հայտնի չԷ՝ քանի մարդ Էր գտնվում շենքում եւ նրանցից քանիսին Է հաջողվել փրկել: Տարհանվածներին տեղավորում են մերձակա քրիստոնեական կենտրոնում: Առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչը կարող Էր հրդեհի պատճառ դառնալ, եւ ինչպես կրակը կարող Էր այդչափ մեծ մակերես ընդգրկել: Ըստ որոշ տվյալների շենքում կա շուրջ 200 բնակարան: ԶԼՄ­ներից մի քանիսը եւ ականատեսները նշում են, որ շենքում դեռեւս բնակիչներ են գտնվում, որոնք օգնություն են խնդրում, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:




Լրահոս