ArmLur.am-ը «Մալայան» ակնաբուժական Բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղեկացավ, որ վիրավոր զինծառայողներից մեկին տեղեփոխել են Բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս պատրաստում են անհապաղ վիրահատության:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից Երևանի Զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ են տեղափոխել երկու վիրավոր զինծառայողների:
Հիշեցնենք, որ նրանցից մեկը ժամկետային զինծառայող 1997 թվականին ծնված Արմեն Վարդանյանն է, իսկ մյուսը` պայմանագրային զինծառայող 1984 թվականի ծնված Մյասնիկ Հովհաննիսյանը: