Վանաձոր ՋԷԿ-ի աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել` գործարանից պահանջելով 2011թ-ի իրենց 4 ամսվա աշխատավարձերը: Նրանց խոսքով՝ այլևս ՀՀ-ում չկա մի պաշտոնյա, ում նամակով իրենց խնդրի մասին տեղյակ պահած չլինեն:
Սակայն տարիների ընթացքում ոչ ոք հարցին վերջնական լուծում չի տվել, ինչի արդյունքում էլ աշխատակիցները գրեթե ամեն շաբաթ հավաքվում ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում:
Աշխատակիցների խոսքով՝ տևական ժամանակ է, ինչ գործարանում ապամոնտաժման ու գույքի դուրս բերման աշխատանքներ են տարվում, սակայն անգամ այս դեպքում որևէ աշխատակցի աշխատավարձ չի վճարվել:
Նրանց վրդովվեցրել է նաև այն փաստը, որ նախագահին ուղղված իրենց նամակին պատասխանել է առողջապահության նախարարը, ում հետ իրենց բողոքը որևէ առնչություն չունի:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան
Լոռի