Վայոց Ձորի մարզում, հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացուհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն եւ այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։
Բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։