Նոր պաշտոնանկություն Կառավարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով` Խաչատուր Խաչիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ։




Լրահոս