Մոսկվայի շրջանի ռազմական դատարանը ռուս ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովի սպանության հեղինակ Զաուր Դադաևին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Թեև մեղադրող կողմը պահանջել է դատապարտել նրան ցմահ ազատազրկման և 200 հազար ռուբլի տուգանք նշանակել, սակայն դատարանը Դադաևին տուգանել է 100 հազար ռուբլով՝ զրկելով նրան լեյտենանտի կոչումից և «Քաջության մեդալ»-ից:
Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում՝ 2015 թվականի փետրվարի 27-ին: Հետաքննության տարբերակի համաձայն՝ սպանության ենթադրյալ պատվիրատու Ռուսլան Մուխուդինովը Նեմցովի սպանությունն իրականացնողներին առաջարկել էր 15 միլիոն ռուբլի: