Դիլիջանում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

Օգոստոսի 5-ին, ժամը 20։10-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչներ՝ 39-ամյա Հայկ Գուլանյանը, 59-ամյա Հակոբ Եգանյանը, 51-ամյա Արտակ Եգանյանը և 27-ամյա Արթուր Եգանյանը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող ՀՀ Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի հարակից տարածքում գտնվող «Ջոնիկի զրուցարան» (բեսետկա) կոչվող տաղավարում նշված անձանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հ. Գուլանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Եգանյանին, ինչի հետևանքով էլ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս