Լաթաքիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական Լաթաքիա քաղաքում, որտեղ գտնվում է այդ երկրի խոշոր նավահանգիստը, տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ըստ նախնական տվյալների, ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, կան տուժածներ, որոնց թիվը ճշտվում է: Լաթաքիայում և նրա շրջակայքում ապրում են ալավիական համայնքի ներկայացուցիչներ, որին էլ պատկանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Հունվարին այստեղ ահաբեկչության զոհ էին գնացել 15 մարդ, ավելի քան 40ը ստացել էր մարմնական վնասվածքներ: Այն ժամանակ պատասխանատվությունն իր վրա էր վրեցրել «Իսլամական պետություն»-ը:




Լրահոս