Դատարանը վերացրեց Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանեց Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների արգելքը:

Նշենք, որ  Ժիրայր Սէֆիլյանը և Ներսես Պողոսյանը հրաժարվել են հանրային պաշտպանից: Փաստաբան Մարինե Թովմասյանը նիստի ժամանակ նշեց, թե ինքն այցելել է քրեակատարողական հիմնարկ, փորձել տեսակցել ամբաստանյալներին, սակայն վերջիններս համաձայնություն չեն տվել:

Դատավորը մերժեց սանկցիաները վերացնելու մասին պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:




Լրահոս