ԱԺ հանձնաժողովների նախագահները չեն հասցրել հանգստանալ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ Ազգային ժողովում աշխատանքային լիարժեք գործընթացը փաստացի մեկնարկում է այսօրվանից, սակայն արդեն մեկ շաբաթ է՝ ԱԺ որոշ օրենսդիրներ աշխատում են մշտական հանձնաժողովներում։ Բանն այն է, որ նոր Սահմանադրության լիարժեք կիրարկումը եւ դրան օրենսդրության համապատասխանեցումը բազում օրենքներում փոփոխությունների անհրաժեշտություն է ստեղծել, եւ տասնյակ  նախագծեր են կուտակվել հանձնաժողովներում։ Մեզ հետ զրույցում հանձնաժողովների նախագահները տրտնջացին, թե չեն կարողացել լիարժեք հանգստանալ։ Հիշեցնենք, որ նրանք ավելի ուշ են հանգստի մեկնում եւ իրավունք ունեն մինչեւ օգոստոսի 31-ը հանգստանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս