ՖՈՏՈ. Այսօր Սալմա Հայեքի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դերասանուհի Սալմա Հայեքի ծննդյան օրն է: Ամենահաջողակ մեքսիկացի  դերասանուհին Հոլիվուդում Կարմեն Միրանդայից հետո։ Հայեկը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Նա առաջին մեքսիկուհին է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի կանացի լավագույն դերի համար (2002)։

Սալմա Հայեկը ծնվել է Մեքսիկայի Վերակրուս նահանգի Կոացակոալկոս քաղաքում։ Նա իսպանական ծագում ունեցողԴիանա Հիմենես Մեդինայի ու լիբիական ծագում ունեցող Սամի Հայեկ Դոմինգեսի դուստրն էր։ Սալմայի մայրն օպերային երգչուհի էր, հայրը՝ նավթային ընկերության ղեկավար, ով մի անգամ առաջադրվել է Կոաղակոալկոսի քաղաքապետի թեկնածու։ Սալմայի անունը (Սալիմ անվան իգական տարբերակն է) ծագում է արաբերեն «salima» բառից, որ նշանակում է «խաղաղություն, անվտանգություն, առողջություն»։ Սալման մեծացել է ապահովված, բարեպաշտ ընտանիքում և 12 տարեկանում ուղարկվել է կրթությունը շարունակելու կաթոլիկական[9] դպրեց-ինտերնատում, որ նախատեսված էր աղջիկների համար և գտնվում էր Լուիզիանայում։ Այնտեղ գտնվելու տարիներին Սալմայի մոտ ախտորոշվում է դիսլեկսիա։

Սալման կարգապահական խնդիրների պատճառով դպրոցից հեռացվելուց հետո վերադառնում է Մեքսիկա, բայց կարճ ժամանակ անց մեկնում է Հյուսթոն, որտեղ մինչ 17 տարեկանը բնակվել է մորաքրոջ հետ։ Հետագայում նա ընդունվում է Մեխիկոյի Իբերո-Ամերիկյան ինստիտուտ, որտեղ ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ։




Լրահոս