Beeline-ը հայտարարում է Արագածավան գյուղում ֆիքսված հեռախոսակապի
ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների մեկնարկի մասին:
Ծրագրի ավարտից հետո համայնքի բնակիչներին հասանելի կլինի բարձր որակի թվային ֆիքսված հեռախոսակապ և մինչև 10 Մբ/վրկ. արագությամբ ADSL ինտերնետ:
«Beeline-ը Հայաստանում չի դադարեցնում երկրի տարածքում իր ցանցերի արդիականացման աշխատանքները: Մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի մեր վերջնական նպատակը՝ որպեսզի մեր բոլոր բաժանորդները ունենան
ժամանակակից կապի բոլոր առավելություններից օգտվելու հնարավորություն:
Վստահ եմ, որ բարձր որակի հեռախոսակապի և ինտերնետի շնորհիվ Արագածավան գյուղի բնակիչների կյանքը կդառնա ավելի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ցանցի արդիականացման աշխատանքները Արագածավանում նախատեսվում է ավարտել մինչև 2017 թ. հոկտեմբերի 15-ը: