Նախօրեին Արցախի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Ավանեսյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Համաձայն Արցախի «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունները դադարեցվում են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ մանդատից հրաժարվելու մասին որոշումը կապված է նոր պաշտոնի անցնելու հետ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Իվան Ավանեսյանը նշանակվելու է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար: Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ձեւավորել է նոր կառավարություն, որի կազմում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Սակայն ինչպես երեւում է՝ փոփոխությունները չեն շրջանցում նաեւ Արցախի շրջաններին: