Ռուսաստանը Հայաստանի համար 2018 թվականին պահպանելու է գազի հատուկ սակագինը: Այդ մասին ՀՀ կառավարությունում կայացած բանակցություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Այն կայանում է հետևյալում. Հայաստանի համար հաջորդ տարի պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մեդվեդևը:
2016 թվականի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում խ/մ–ի դիմաց 150 դոլարով։