ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ հայցը արդեն 2-րդ անգամ հետաձգվում է: «Ձյան առատ տեղումների պատճառով, ընկերության իրավաբանը չէր կարողացել ներկայանալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայր. ճանապարհները փակ են»: Այսպիսի պարզաբանում տվեցին դատարանում հայցվոր կողմերից մեկին՝ «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանին:  Վերջինիս կարծիքով սա դիտավորություն է. «Առաջին անգամ դատը հետաձգեցին այն պայմանով, որ ընկերությունը պատրաստ է մասամբ բավարարել հայցապահանջը, ժամանակ է անհրաժեշտ: Այսօր պետք է ներկայացնեին կատարված աշխատանքները»,- նկատեց Արթուր Ղազարյանը: Հիշեցնենք, որ մի շարք կապանցիներ ՀԿ-ների օժանդակությամբ «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ից պահանջում են` կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները. Կապանում կազմակերպել  ջրահեռացման եւ ստեղծել կեղտաջրերի հեռացման համակարգեր: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 17-ին:




Լրահոս