«Ժամանակ» օրաթերթը գրում է. « Բնապահպանության նախարարությունը դարձյալ հայտ է ստացել «Միռամ» ընկերությունից, այս անգամ արդեն Արդվիի հարակից Մղարթ համայնքի 54 հեկտար հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։ Գյուղացիները աստիճանաբար տեղեկացվում են խնդրին, և չի բացառվում, որ արդվեցիների օրինակով թեժ պայքար սկսվի հանքավայրի շահագործման հետ կապված։
«Ճիշտ է, լավ է, որ աշխատատեղ կբացվի, մարդիկ գործ կունենան, բայց ասում են՝ վտանգները շատ մեծ են, լուրջ են։ Պետք չի, որ մեր սխալների համար մեր երեխաները պատասխան տան»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։ Նշենք, որ «Միռամ»-ը, ըստ մամուլի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ու նրա մերձավոր շրջապատին։ Նոյեմբերի 29-ին Օձունի համայնքապետարանում պիտի կայանան հանրային քննարկումներ «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: